Ի՞նչ է Յոգան

Յոգան բառացիորեն նշանակում է միություն՝ մտքի, մարմնի և հոգու միաձուլում:

Յոգան նաև արվեստ է, գիտություն և փիլիսոփայություն:

Ի՞նչ է Յոգան Այենգարի Մեթոդով

Յոգան Այենգարի մեթոդով հիմնված է Բ.Կ.Ս. Այենգարի ուսմունքի վրա:
Այսօր այն աշխարհում յոգայի ամենատարածված ճյուղերից մեկն է:
Յոգան Այենգարի մեթոդով հատուկ շեշտ է դնում ճշգրիտ կեցվածքի վրա յուրաքանչյուր ասանայի/դիրքի ընթացքում:
Հենց այս ուղղությունների շնորհիվ է, որ մարդը ձեռք է բերում ուժ և կենսունակություն, հավասարակշռություն և ճկունություն,
ինչպես նաև խիստ դրական ինքնազգացողություն:\r\n\r\nՀասնելով մեդիտացիայի հենց գործողության ընթացքում ՝
մարդը սովորում է լիարժեք ապրել անմիջապես ներկայում:\r\n\r\nՅոգան սովորեցնում է նաև ճիշտ շնչելու արվեստը,
ինչի շնորհիվ բարձրանում է մարդու կենսունակությունը, նվազում լարվածությունն ու անհանգստությունը:

Արդյո՞ք Յոգան ինձ համար է

Տարիքը, ֆիզիկանան կամ առողջական վիճակը, մարմնի քաշը չեն կարող խոչընդոտել յոգայով զբաղվելու ցանկությանը:
Յոգան Այենգարի մեթոդով կարող է ցանկացած մարդուն առաջնորդել դեպի խորիմաստ, բովանդակալից և կատարելագործող յոգիկ փորձառության:
Խնդրում ենք նախքան պարապմունքն սկսելը խորհրդակցել ձեր ուսուցչի հետ, եթե ունեք լուրջ առողջական խնդիրներ (վիրահատություն եք տարել,
վնասվածքներ, արյան բարձր ճնշում ունեք և այլն), հղի եք կամ դաշտանային ցիկլի մեջ եք: